Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Նվազեցնել հիվանդանալու հավանականությունը

Նվազեցնել հիվանդանալու հավանականությունը

Յուրաքանչյուր կին տարին մեկ անգամ պարտադիր պետք է գինեկոլոգի մոտ ստուգվի Հանրապետությունում տարեկան արգանդի վզիկի քաղցկեղ է հայտնաբերվում շուրջ 270 կնոջ մոտ, իսկ աշխարհում՝ մոտ կես մլն։

 

Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը, ամենամեծ խնդիրն այն է, որ կանայք մասնագետներին դիմում են արդեն բավական ուշացած փուլերում։ «Եթե մենք հիվանդությունն առավել վաղ փուլերում ենք հայտնաբերում, բնականաբար, մեր միջամտությունն իր դրական արդյունքներն է տալիս, սակայն բավական դժվարանում է աշխատանքը, երբ կանայք մեզ դիմում են բավական ուշացած փուլերում։ Յուրաքանչյուր կին տարվա մեջ մեկ անգամ պարտադիր պետք է գինեկելոգի մոտ ստուգվի, ինչը շատ քչերն են անում»,– ասաց Գ. Բազիկյանը։ Նրա խոսքով, արգանդի վզիկի քաղցկեղն ունի զարգացման չորս փուլ։

 

Առաջին փուլում հիվանդության հայտնաբերման դեպքում բժիշկների միջամտության արդյունքում հաջողությունները հասնում են 70-80 տոկոսի, երկրորդում՝ 55-60, իսկ 3-4-ում՝ 10-12-ի։ Արգանդի վզիկի քաղցկեղն առաջանում է պապիլոմ վիրուսից, որը կնոջն անցնում է տղամարդուց՝ սեռական կյանքով ապրելու ժամանակ։

 

Գինեկոլոգ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը նշեց որ, սեռական կյանքով ապրող 90 տոկոսից ավելի կանանց մոտ այդ վիրուսը կա, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանանց մոտ այն կարող է արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնել։ «Կանանց մոտ արտադրվում են քաղցկեղածին վիրուսների դեմ պայքարող նյութեր։ Դրանց դեմ պայքարն արդյունավետ է լինում, եթե կնոջ իմունիտետը բարձր է։ Եթե կինը մինչեւ 20 տարեկան հասակում է սեռական կյանքով սկսել ապրել, ապա նրա մոտ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը մեծ է, քանի որ իմունիտետն առավել բարձր է լինում 20 տարեկանից հետո»,–ասաց Վ. Տեր-Մինասյանը։ Հայաստանում վեց ամիս առաջ գրանցվել է «Ցերվարեքս» դեղամիջոցը, որի միջոցով կանխարգելվում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը։

 

Գ. Բազիկյանի խոսքով, նախատեսված է այդ դեղամիջոցով պատվաստում իրականացնել այն աղջիկների մոտ, որոնք դեռ սեռական կյանքով չեն ապրում։ Պատվաստումը կատարվում է երեք փուլով վեց ամսվա ընթացքում։ Գ. Բազիկյանի խոսքով, պատվաստման դեպքում կանանց մոտ 80 տոկոսով նվազում է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդանալու հավանակությունը։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ